JBL Authentics բարձրախոսներ
Բարձրախոս
27.07.2024

JBL Authentics բարձրախոսներ

JBL ընկերությունը թողարկել է Authentics բարձրախոսների շարքը: Այս դինամիկները տարբերվում են նախևառաջ իրենց դիզայնով.դրանք շատ դուր կգան հնությունը գնահատող մարդկանց քանի որ ամբողջությամբ ռետրո ոճի են: Այնպես որ եթե ունեք ընկեր, ով ռետրո ոճի սիրահար է, ապա կարող եք պատվիրել դինամիկ հենց Authentics շարքից: Դրանք լինում են երեք տեսակի՝ Authentics 200, Authentics 300 և Authentics 500, որոնց մասին այս բլոգում մանրամասն կխոսենք:

1 JBL Authentics 200

JBL Authentics 200-ը ոճային ռետրո բարձրախոս է: Աշխատում է միայն լարով: Ինչպես Authentics շարքի JBL դինամիկներ այնպես էլ այս մոդելը ոգեշնչված է դասական JBL բարձրախոսներով՝ ժամանակակից խելացի գործառույթների ավելացմամբ, ինչպիսիք են ներկառուցված ձայնային օգնականի աջակցությունը: Քանի որ այս մոդելն ունի փոքր չափեր,այդ պատճառով այն ավելի հեշտ է տեղավորել ձեր հյուրասենյակում, քան JBL Authentics 500- ի նման այլ մոդելները : Ի տարբերություն իր ավելի բարձրակարգ շարքի մոդելների , այն չունի Dolby Atmos Music-ի աջակցություն:
JBL Authentics 200-ն ունի աջակցություն Alexa-ի և Google Assistant-ի համար, որոնք դուք կարող եք օգտագործել ձայնային կառավարումից օգտվելու համար: Երկու օգնականներն էլ հեռվից հստակ հասկանում են ձեր հրամանները, թեև Alexa-ն մի փոքր ավելի լավ է աշխատում ավելի աղմկոտ միջավայրերում:
Այս բարձրախոսը բասերի առումով այդքան էլ հզոր չէ,ինչպես JBL-ի շատ այլ դինամիկներ սակայն բարձր ձայնի շնորհիվ կարող է մի մեծ սենյակ ապահովել երաժշտությամբ:

 

 

2 JBL Authentics 500


JBL Authentics 500-ը տնային բարձրակարգ բարձրախոս է՝ ներկառուցված Alexa-ով և Google Assistant-ով: Այն ունի ռետրո դիզայն,նման Harman/Kardon դինամիկի: Այն նույնպես ունի ձայնային օգնականի աջակցություն:
JBL Authentics 500-ն ավելի պրեմիում այլընտրանք է Authentics շարքի այլ բարձրախոսների համար: Ի տարբերություն Authentics 200-ի, այս բարձրախոսն ավելի մեծ է և բարձրաձայն, և այն աջակցում է այնպիսի գործառույթների, ինչպիսին է Dolby Atmos Music-ը: Այս բարձրախոսը աշխատում է միայն լարով, որը նախատեսված է տնային օգտագործման համար: Այն շատ հարմար է երաժշտական տարբեր ժանրերի երգեր լսելու համար:

 

 

3 JBL Authentics 300


JBL Authentics 300-ը JBL-ի երեք հզոր Authentics անլար բարձրախոսների շարքի միջին մոդելն է: Այն ունի ներկառուցված 8 ժամ տևողությամբ մարտկոց ինչն էլ այն դարձնում է ուժեղ հավակնորդ լավագույն Bluetooth դինամիկների շարքում:
Authentics 300-ը հագեցած է ժամանակակից Wi-Fi և Bluetooth միացման խելացի սարքերով և հնարավորություն է տալիս օգտագործել ձայնային օգնականներ, ինչպիսիք են Alexa-ն Google-ը և այլն: Կարելի է ենթադրել,որ այս բարձրաախոսը նույնպես պետք է օգտագործել միայն տան պայմաններում, քանի որ ոչ մի տեղեկություն չկա ջրից և փոշուց պաշտպանության մասին:

 

 

Ամեն դեպքում,եթե դուք ցանկանում եք գնել JBL դինամիկ, ապա այդ հարցում ձեզ անկասկած կօգնի JBL Armenia կայքը: