Ընդհանուր դրույթներ և գաղտնիության քաղաքականություն

Yerevan Mobile-ը Հայաստանում հեռախոսների առք ու վաճառքի ամենամեծ հարթակներից մեկն է հանդիսանում,որը զբաղվում է նաև աքսեսուարների վաճառքով: ՎԱԳՆԵՐ ՍՊԸ-ն՝ հանդիսանում է Yerevan Mobile ընկերության վերադաս ընկերությունը, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրի Գործակալությունում, ՀՎՀՀ 02826082, գրանցման հասցե՝ Սարյան փ․40:.

 

Գաղտնիություն

Yerevan Mobile-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է,որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվի երրորդ կողմի: Yerevan Mobile-ը խիստ հետևում է Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին:.

 

Անձնական տվյալների դիտում և խմբագրում

 

Համաձայն Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տեղեկատվությունը: Դա իրականացնելու համար խնդրում ենք նամակով դիմել info@yerevanmobile.am հասցեին:

 

Վաճառքի և առաքման պայմանները

Առաքումը կատարվում է հաճախորդի վերջնական պատվերից և կայքի կողմից վճարումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ Երևան քաղաքում, և 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ մարզերում: Yerevanmobile.am կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:Կայք մուտք գործելուց հետո, Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը, ինչպես նաև զամբյուղի արժեքը: Առաքման գումարի և հստակ ժամկետների մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ` դիմելով info@yerevanmobile.am հասցեին:

 

Անձնական տվյալների գրանցման գործընթաց

Հաճախորդի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Ընդհանուր դրույթներ և պայմանների: Yerevan Mobile-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում,չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք կոմերցիոն նպատակով: Բացառությամբ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն կողմերին, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ՝ բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները և այլն: Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով Yerevanmobile.am-ը իր գործընկերներին մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր ընթերցողների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկի էլեկտրրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի Yerevanmobile.am-ին դրանցից հրաժարվելու մասին՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@yerevanmobile.am հասցեով:

 

Օնլայն վճարում

Անմիջապես կայքում օնլայն վճարում կատարելուց հետո yerevanmobile.am-ը հայտը փոխանցում է համապատասխան աշխատակցին: Օնլայն վճարումը ենթակա է վերադարձի 14 (տասնչորս) օրյա ժամկետում, միայն այն դեպքում, երբ սարքավորումը ակտիվացված չէ, վնասված չէ ապրանքային տեսքը և այն գտնվում է գործարանային վիճակում: Օնլայն Վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել yerevanmobile.am` նամակ ուղարկելով info@yerevanmobile.am: Yerevan Mobile գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել ապրանքանիշը առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք yerevanmobile.am կայքում տեղ գտած ապրանքներով, խնդրում ենք դիմել yerevanmobile.am՝ նամակ ուղարկելով info@yerevanmobile.am հասցեին, կամ այցելել խանութ սրահներ՝ Կիևյան 18 և Սայաթ-Նովա 22:

 

Պատասխանատվություն

Yerevan Mobile-ը ջանք չի խնայում ծառայություն մատուցել իր հաճախորդներին: Yerevan Mobile-ը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության համար:
Հարգանքներով` 
Yerevan Mobile